հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Մայր Հայաստան» կուսակցությունը նախատեսում է Նուբարաշենում ստեղծել «քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն»

«Մայր Հայաստան» կուսակցությունը նախատեսում է Նուբարաշենում ստեղծել «քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն»

Մենք նախատեսում ենք Նուբարաշենում ստեղծել քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք նախատեսում ենք Նուբարաշենում ստեղծել քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն։ Քաղաքական առումով մենք քաղաքացիների կարիքն ունենք, որպեսզի հունիսի 7-ին գործող իշխանությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կոչված խմբակին, ուղարկենք այնտեղ, որտեղ իրենց հարիր է։

Իսկ կենցաղային աղբի հետ կապված, դուք գիտեք, որ երկար տարիներ է այստեղ խնդիրներ կան, որ չեն լուծվում, մենք ծրրագրում ենք, Նուբարաշենում աղբի վերամշակման կենտրոն ստեղծել, որպեսզի և քաղաքի աղտոտվածության խնդիրը լուծվի, և ընդհանրապես անցնեք քաղաքակիրթ ապրելակերպին»:

 

  • Կիսվել: