երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՍԱՏՄ նախկին պետին

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՍԱՏՄ նախկին պետին

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին քիչ առաջ ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։

Հակակոռուպցիոն կոմիտեից նշել են, որ մանրամասներ կհայտնեն քիչ անց։ ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնել է, որ ՍԱՏՄ աշխատակիցների ձերբակալության մասին ինքը տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Արմենը Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։

  • Կիսվել: