Դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Եղանակային պայմանները ամսվա ընթացքում հիմնականում կլինեն սակավատեղում և նորմայից տաք։