երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դավիթաշենում հրկիզել են տրակտորը. դեպքը ֆիքսվել է տեսախցիկի կողմից

Դավիթաշենում հրկիզել են տրակտորը. դեպքը ֆիքսվել է տեսախցիկի կողմից

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:48-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի հարևանությամբ, տրակտոր է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեցջները քաղաքացիների օգնությամբ մարել են «GSB» մակնիշի LL1853 համարանիշի տրակտորում առաջացած հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, տրակտորը պատկանում է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Արթուր Ղազինյանին, իսկ այն ոչ թե այրվել է, այլ՝ միտումնավոր հրկիզել են:

Այդ պահը ֆիքսված է նաև տեսախցիկի կողմից, ու հիմա մնում է, որ ոստիկանությունը տեսախցիկների առկայությամբ կարողանա կարճ ժամանակում հայտնաբերել ճիվաղին:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: