ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Իրանն իր կամքը պարտադրեց ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին. ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ

Իրանն իր կամքը պարտադրեց ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին. ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ

Իրանի ժողովրդին ուղղված ուղերձում, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, ժողովրդի աջակցությամբ և գերագույն գլխավոր հրամանատարի փայլուն ղեկավարությամբ, իրենց կամքը պարտադրեցին ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին», գրում է parstoday.ir-ը:

Հղում անելով Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի ուղերձում ասվում է. «Իրանի դիմացկուն, խորաթափանց և պատվավոր ժողովուրդ։ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ ձեռնարկված ագրեսիվ գործողություններից հետո, որոնք տեղի ունեցան ԱՄՆ-ի գիտությամբ ու աջակցությամբ, Զինված ուժերը, մոբիլիզացնելով իրենց ուժերը, ցավոտ և լայնածավալ պատասխաններ տվեցին սիոնիստ թշնամուն։ Չնայած լայնածավալ գրաքննությանն ու քարոզչությանը, օկուպացված տարածքների հարավից հյուսիս հասցված վնասը վկայում է, որ կարևոր ռազմական, ռազմավարական և հետազոտական կենտրոնները վերածվել են մոխրակույտերի։

Ինչպես իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, Իրանը որևէ պատերազմ չի սկսել և չի սկսի, բայց եթե ագրեսիան ուղղված լինի երկրի տարածքային ամբողջականության դեմ, մենք կորոշենք այդ պատերազմի ավարտը։

Վերջերս Իրանին պարտադրված պատերազմում, բացի ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունից, արևմտյան երկրների, մասնավորապես ՆԱՏՕ-ի հետախուզական, լոգիստիկ և գործառնական կարողությունները գտնվում էին ագրեսոր Իսրայելի տրամադրության տակ։ Սակայն այդ իրավիճակում, հենվելով սեփական ուժերի և զենքի վրա և վայելելով ժողովրդի համակողմանի աջակցությունը, Իրանի զինված ուժերին հաջողվեց կանգնեցնել թշնամու ագրեսիան, վերջինիս պատճառելով մեծ վնասներ։

Օկուպացված տարածքներում տեղակայված ՀՕՊ համակարգերը, որոնք աշխարհին ներկայացվում էին որպես անթափանցելի, անպաշտպան դարձան Իրանի հզոր բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ, իսկ օկուպացված տարածքների բնակիչները պատերազմի ընթացքում անվտանգ չէին անգամ ապաստարաններում։

Չնայած Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակմամբ ԱՄՆ-ն փորձեց իրանական հրթիռային հարձակումներից փրկել Սիոնիստական ռեժիմին, Ալ-Ուդեյդում գտնվող ամերիկյան բազայի վրա ԻԻՀ զինված ուժերի հզոր հարձակումը ցույց տվեց, որ ոչ մի հուսահատ գործողություն չի կարող ազդել ագրեսորին դիմակայելու հարցում Իրանի ժողովրդի և զինված ուժերի ամուր և պողպատե կամքի վրա։ Հետևաբար, ամերիկացի առաջնորդները սկսեցին աղաչել որոշ տարածաշրջանային երկրների՝ հրադադար հաստատելկու համար և գործնականում հանձնվեցին Իրանի Իսլամական Հանրապետության կամքին։

Բարձր գնահատելով Իրանի հերոսական ժողովրդին, որը իր անսասան և լայնածավալ աջակցությամբ ուղեկցեց Զինված ուժերում ծառայող իր քաջարի և արի որդիներին, կրկին զգուշացնում ենք սիոնիստ թշնամուն և նրա կողմնակիցներին, որ մենք ուշադիր հետևում ենք նրանց տեղաշարժերին, և եթե նրանք կրկնեն որևէ ռազմավարական սխալ, մենք նրանց կուղարկենք պատմության սև խոռոչները»։

  • Կիսվել: