Քննարկվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման ընթացիկ աշխատանքները
Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է հանդիպում՝ նվիրված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման ընթացիկ աշխատանքներին։ Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի ոլորտում գործող ավելի քան չորս տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկումը վարել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում, մասնակիցները բարձրաձայնել են իրենց դիտարկումներն ու առաջարկները համաժողովի կազմակերպման, բովանդակային ուղղությունների և քաղհասարակության ներգրավվածության ապահովման վերաբերյալ։
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք կարևոր ուղղություններ։ Քննարկումն անցել է կառուցողական մթնոլորտում՝ հատուկ շեշտելով հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների արդյունավետ համագործակցության կարևորությունը համաժողովի հաջող կազմակերպման գործում։