ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Հզոր պայթյուն Բաքվում. խոշոր հրդեհ է բռնկվել

Հզոր պայթյուն Բաքվում. խոշոր հրդեհ է բռնկվել

Բաքվի Ջաֆար Ջաբարլիի անվան կինոստուդիայի բակում հզոր պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկություններով՝ ֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործվող պիրոտեխնիկական միջոցներ են պայթել:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ մուտքը դեպի տարածք սահմանափակ է, ձեռնարկվում են անվտանգության միջոցառումներ։ Դեպքի վայր են եկել Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության գործարանում:

Տեսանյութը՝ այստեղ, այստեղ և այստեղ:

 

  • Կիսվել: