Հունգարիան արգելափակել է ԵՄ գագաթնաժողովի՝ Ուկրաինայի վերաբերյալ եզրափակիչ հայտարարությունը
Հունգարիան արգելափակել է Եվրամիության գագաթնաժողովի՝ Ուկրաինայի վերաբերյալ եզրափակիչ հայտարարության ընդունումը, որի հիմնական կետը երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների մեկնարկի աջակցությունն էր։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի քննարկումների ավարտից հետո հրապարակած հայտարարությունից:
«Եզրափակիչ հայտարարության նախագիծը վճռականորեն աջակցել են Եվրամիության [27] երկրներից 26-ը։ Եվրոպական խորհուրդը կվերադառնա այս հարցի քննարկմանը իր հաջորդ նիստում [հոկտեմբերին]»,-ասված է Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Կից ներկայացված վերջնական հայտարարության նախագիծը, որը պաշտոնապես չի ընդունվել, պարունակում է հետևյալ արտահայտությունը. «Եվրոպական խորհուրդը հրավիրում է ԵՄ խորհրդին [նախարարական մակարդակով] Ուկրաինայի անդամակցության գործընթացում ձեռնարկել հետևյալ գործողությունները՝ հիմնվելով արժանիքների վրա հիմնված մոտեցման վրա, որի շրջանակում բանակցային գլուխները պետք է բացվեն բոլոր պայմանները բավարարվելուն պես»։
Այդ արտահայտությունը ԵՄ Խորհրդին ուղղված ուղղակի հրահանգ էր՝ Կիևի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Այսպիսով, Հունգարիան միակ երկիրն էր, որը դեմ արտահայտվեց դրան։ Բուդապեշտն ավելի վաղ հայտարարել էր, որ որևէ պարագայում չի մտադիր աջակցել Ուկրաինայի ինտեգրմանը ԵՄ-ին։