Բաքուն և Երևանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ալիևի ներկայացուցիչ
Բաքուն և Երևանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին Մեքսիկայում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով, սակայն, դրա համար պետք է վերացվեն երկու հիմնական խոչընդոտներ։
՛՛Նախ՝ խոսքը Հայաստանի Սահմանադրության այն դրույթների մասին է, որոնք պարունակում են ՛՛Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ՛՛։ Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական մեխանիզմներից հրաժարվելու անհրաժեշտությունը՛՛,-շեշտել է Ամիրբեկովը։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նաև ընդգծել է ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացման կարևորությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Հանրապետության հետ:
՛՛Այս 40 կիլոմետրանոց երթուղին արմատապես կփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը և կամրապնդի կայունությունը՛՛,-հավաստիացրել է նա նա։
Ամիրբեկովը նաև վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար։