ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
«Ոչ մի սրբապիղծ չի ներխուժի Վեհարան». «ՀայաՔվե»-ի անդամները Մայր Աթոռում են

«Ոչ մի սրբապիղծ չի ներխուժի Վեհարան». «ՀայաՔվե»-ի անդամները Մայր Աթոռում են

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները հավաքվել են Մայր Աթոռում։

Նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է քաղաքացիներին՝ նշելով․ «Մենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի խորանի առջև ենք։ Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ պատրաստվում է գրոհ Վեհարանի վրա հրոսակների կողմից, որոնք պատրաստվում են պղծել Վեհարանը և փորձել այնտեղից դուրս բերել Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռի միաբաններին։ Մենք` որպես պատասխանատու քաղաքացիներ և Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակներ, առաջին կանչով եկել ենք՝ մեր ներկայությամբ թույլ չտալու որևէ սադրանք»։

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանի կազմած խմբերը պաստառներով և լոզունգներով ներխուժելու են Մայր Աթոռի տարածք՝ բախումներ հրահարելու և եկեղեցականներին ձերբակալելու համար։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: