կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա

Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա

Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը․ մեկ հոգի դիմել է բժշկական կենտրոն
Նոյեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։35-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի հետազոտման նպատակով դիմել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: