Ռուսաստանը հայտնել է 170 ուկրաինական ԱԹՍ խոցելու և Ուկրաինայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշեր Ռուսաստանի մարզերի վրա ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են ուկրաինական 170 անօդաչու թռչող սարք։
Ռուսական բանակը նաև հարվածներ է հասցրել Զապորոժիեում գտնվող «Աջափնյա» էլեկտրական ենթակայանին, որը վերահսկվում է Կիևի կողմից։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այն էլեկտրաէներգիա է մատակարարել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։
Օդեսայի մարզի Կիլիա նավահանգստում խոցվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք ապահովում էին ուկրաինական զինված ուժերի համար ռազմական բեռների բեռնաթափումը։



