շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների միջնորդությունը

Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների միջնորդությունը

Առաջին ատյանի դատարանը քիչ առաջ մերժեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների՝ դատավոր Արմեն Դանիելյանին ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը:

Պաշտպաններ Լուսիե Սահակյանն ու Երվանդ վարոսյանը ավելի վաղ հայտարարել էին, որ եթե դատավորը մերժի ինքնացարակի միջնորդությունը, ապա իրենք չեն մասնակցի բողոքի քննությանը: Մերժումից հետո նրանք դուրս եկան դատարանի դահլիճից:

Նրանք նշել էին, որ դատարանի նախագահ Տիգրան Սարգսյանն իրավունք չուներ բողոքը մակագրել որեւէ դատավորի, առավել եւս Արմեն Դանիելյանին: Օևրենքը, ըստ նրանց, նախատեսում է, որ գործի մակագրումն իրականացնում է համակարգիչը, սակայն ԱԱԾ-ն առգրավել է համակարգիչները:

Լուսինե Սահակյանի խոսքով, ըստ օրենքի, եթե նույնիսկ կա անհաղթահարելի ուժ, ապա դատարանի նախագահն իրավունք չունի մակագրելու այն դատավորին, որին ինքը կցանկանա: «Էնտեղ հստակ ամրագրված է, որ ստ այբբենական կարգի է մակագրվում: Եթե այդպես նայելու լինենք, ապա պետք է օրինակ մակագրվեր Ազարյանին, ոչ թե Դանիելյանին»:

  • Կիսվել: