շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արմեն Չարչյանին կալանավորելու հարցով բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին

Արմեն Չարչյանին կալանավորելու հարցով բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին

 Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ` «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին:

Պաշտպանը նաև հայտնել էր, որ Արմեն Չարչյանն այս պահին գտնվում է ՔԿՀ-ում, սակայն կա տեղեկանք-ուղեգիր, ըստ որի՝ նա ունի կարիք բժշկական հսկողության, մինչդեռ այդ հսկողությունը չի ձեռնարկվում։ Ըստ պաշտպանի՝ միջոցներ են ձեռնարկվում նրան դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու։

Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: