ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դարայա շրջանում հայ ականազերծողների աշխատանքների արդյունքները ներկայացվել են Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դարայա շրջանում հայ ականազերծողների աշխատանքների արդյունքները ներկայացվել են Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հուլիսի 26-ին Սիրիայում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մասիմիլիանո դ'Անտուոնոն, Լիբանանի և Սիրիայի` Իտալիայի զարգացման և համագործակցության գործակալության ղեկավար Ալեսանդրա Պիերմատեյը, Իտալիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի փորձագետ տիկին Ֆաուստա Ջենովեզեն, ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ծրագրի պատասխանատու/հակաականային գործունեության ենթասեկտորի համակարգող Ֆրանչեսկա Չիաուդանիի ուղեկցությամբ, այցելել են Դամասկոսի Դարայա թաղամաս՝ ուսումնասիրելու Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից իրականացվող ՄԱԿԱԾ-ի Պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը:

Իտալիայի կառավարությունն այն դոնորների թվում է, որոնք աջակցում են փորձնական մաքրման ծրագրի մեկնարկին:

Այցի ընթացքում ՀԱՓԿ-ի ծրագրի ղեկավար Արկադի Տոնոյանը իտալական պատվիրակությանը ներկայացրել է նախատեսվող աշխատանքների ծավալը, ինչպես նաև մինչև այժմ իրականացված գործողությունների արդյունքները։  

2021 թվականի դեկտեմբերի սկզբից ի վեր, Դամասկոսի Դարայա շրջանում պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագրի ընթացքում ականազերծողները մինչև այժմ մաքրել են 811 115 քմ գյուղատնտեսական հողատարածք և հայտնաբերել 291 միավոր պայթուցիկ զինամթերք:  

Այս ծրագրի վերջնական նպատակն է մաքրել ընդհանուր առմամբ 1 միլիոն քմ գյուղատնտեսական նշանակության հողեր:

 

 

  • Կիսվել: