կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին (տեսանյութ)

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ալֆոնսո Լորենի հետ ու գերազանցեց նրան:

Մանասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

92 կգ քաշային կարգի եզրափակիչը կկայանա ապրիլի 27-ին:

Նշենք, որ ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ:  Իսկ տղամարդկանց ընտրանու կազմում ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ դարձան Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:

  • Կիսվել: