կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետրոսյանին ու ձերբակալված ևս չորս անձանց

Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետրոսյանին ու ձերբակալված ևս չորս անձանց

Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիների հետ, այդ թվում` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի, ում հետ հանդիպել էի նաև մեկ օր առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
 
՛՛Իրականում նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն իրավապահները կենտրոնանում են քաղաքական հանձնարարությունների վրա:
 
Մեկ, երկու կամ տասնյակներով ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի և իրավիճակը մի օր պայթելու է՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: