կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բունդեսթագի փոխնախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բունդեսթագի փոխնախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 25-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր Տաճարի մոտ տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի գլխավորությամբ հնչեցվեց բարեխոսական աղոթք:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Իվոնե Մագվասը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը, ԳԴՀ ԱԳՆ, ինչպես նաև գերմանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Նույն օրը Բունդեսթագում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որին հաջորդեց քննարկում հանդիպմանը մասնակից պատգամավորների հետ: Բացման խոսքով հանդես եկավ պատգամավոր Դիթմար Նիթանը։

Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը և Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

 

  • Կիսվել: