Մենք Սիրիայի անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը. Իրանի ԱԳ նախարար
Դամասկոսում Իրանի հյուպատոսության նոր շենքի վերաբացման համար Դամասկոս այցելած Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, երկուշաբթի օրը հանդիպում և զրույց է ունեցել Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադի հետ, գրում է parstoday.ir-ը:
Զրուցակիցները կարևորել են կողմերի միջև բազմակողմ համագործակցության զարգացումը, հատկապես առևտրային փոխգործակցությունների ավելացումը, և քննարկել են տարածաշրջանային ու միջազգային կարևորագույն հարցեր։
Նույն այդ օրը, սիրիացի իր պաշտոնակից՝ Ֆեյսալ Ալ-Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, պարզաբանելով Դամասկոսում Սիոնիստական ռեժիմի ոճրագործության նկատմամբ Իրանի դիվանագիտական քայլերն ու ջանքերը, Ամիր Աբդոլլահյանն ասել է․- Ագրեսոր և հանցավոր Իսրայելի ռեժիմի պատիժն անխուսափելի է։
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է. -Մենք Սիրիայի անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը։
Նշենք, որ Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի գործունեությունը շաբաթ օրը վերսկսվել է Իսրայելի ահաբեկչությունից չորս օր անց։ Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքը գտնվում է նախորդ շենքի հարևանությամբ։