կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Մեծ եղեռն»-ի փոխարեն՝ «Ցեղասպանություն». ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ

«Մեծ եղեռն»-ի փոխարեն՝ «Ցեղասպանություն». ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ

Այսօր բողոքի ակցիա է անցկացվել կառավարության շենքի մոտ, որտեղ հավաքված մարդիկ պահանջել են, որ ՀՀ իշխանությունները «եղեռն» բառի փոխարեն կիրառեն «ցեղասպանություն» եզրույթը։

Ըստ ակցիայի մասնակիցների՝  կառավարությունն իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները։ Նրանք պնդում էին, որ նման հակահայկական գործողությունների հետևանքով մոտ ապագայում Հայաստանը կհրաժարվի Հայոց ցեղասպանության փաստից ու մեղավոր կճանաչի ոճրագործություն անելու մեջ ում ասես, բայց ոչ թուրքերին։

Ակցիայի մասնակիցները նաև վանկարկում էին. «Նիկո՛լ, դավաճա՛ն»:

 

 

  • Կիսվել: