շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Cyprus Airways»-ը ծրագրում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան

«Cyprus Airways»-ը ծրագրում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան

«Cyprus Airways»-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ իրականացնելու իր ծրագրերի մասին:
 
Routesonline-ը տեղեկացնում է, որ Լառնակայից դեպի Երևանի Զվարթնոց օդանավակայան թռիչք կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Airbus A320 օդանավով։ Չնայած ավիաընկերությունը չի հաստատել մեկնարկի ամսաթիվը, սակայն հայտնել է, որ թռիչքները կլինեն սեզոնային:  
 
Հունական «Aegean Airlines»-ն էլ առաջարկում է թռիչք Լառնակայի ու Երևանի միջև՝ Հունաստանում մեկ կանգառի հնարավորությամբ:

  • Կիսվել: