ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերքառատում հրդեհ է բռնկվել

Բերքառատում հրդեհ է բռնկվել

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 23-ին, ժամը 17։14-ին ահազանգ է ստացել, որ Բերքառատ գյուղի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին:

Թարմացում.

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել է մոտ 120 հակ անասնակեր:
 

  • Կիսվել: