հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բավական է, Արցախի համար բավարար չափով դեղորայք է հավաքվել․ Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն

Բավական է, Արցախի համար բավարար չափով դեղորայք է հավաքվել․ Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում հայրենակիցներին դադարեցնել մասնավոր նախաձեռնությունների ալիքը՝ ուղղված դեղորայք գնելուն ու դրանք Լեռնային Ղարաբաղ ուղարկելուն։ Արդեն իսկ բավական քանակությամբ դեղորայք է հավաքվել։

 

«Մենք անկեղծ շնորհակալ ենք բոլորին դեղորայք և անհրաժեշտ այլ միջոցների հավաքի հետ կապված նախաձեռնություններին մասնակցելու ու աջակցելու համար։ Արդեն մեծ քանակությամբ դեղորայք է հավաքվել, այս պահին լրացուցիչ օգնության կարիք չկա», - նշված է Facebook-ում դեսպանատան պաշտոնական էջում։

Դեսպանատունն ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է անցկացնում Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ջանքերն ու գործողությունները համակարգելու համար։ Տեղեկություն ճշտելու համար հայրենակիցները կարող են թեժ գիծ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. + 7(966) 118 - 89-84.; +7 (964) 505-87-59։



  • Կիսվել: