Բորելը հաստատում է՝ Կիևն ԱՄՆ-ից թույլտվություն է ստացել ՌԴ-ին մինչև 300 կմ խորությամբ հարվածներ հասցնելու համար
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հրթիռներ կիրառել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, դա քննարկվել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այո, Բայդենի վարչակազմը թույլատրել է Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործումը Ռուսաստանի տարածքում 300 կիլոմետր շառավղով։ Ես տպավորված չեմ այդ շառավղով, բայց դա Բայդենի վարչակազմի որոշումն է ... Ինչու հիմա, այլ ոչ թե ընտրություններից առաջ, ես չգիտեմ»,-հայտարարել է նա՝ Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում: