երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բագրատ Սրբազանի  գլխավորած երթը ԵՊՀ-ից շարժվում է պոլիտեխնիկ

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը ԵՊՀ-ից շարժվում է պոլիտեխնիկ

«ԵՊՀ ուսանողներն առավոտյան սկսել են ինքնաբուխ ակցիա, բարձրացնելու, որ այն անկասելի ընթացքը, որով այս իշխանությունը մեզ տանում է դեպի անդունդ: Դա մեր համար անընդունելի է»,- Երևանի պետական համալսարանի մոտ դիմավորելով Բագրատ Սրբազանին գլխավորած երթը հայտարարեց հայտարարեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը: Նա նշեց, որ համալսարանում դասապրոցես գրեթե չկա, որովհետև ուսանողները կամ դասի չեն եկել, կամ միացել են անհնազանդության խաղաղ ակցիային:

Բագրատ սրբազանը հոյս հայտնեց, որ ընդվզման այս արտահայտությունը տարածում կգտնի մնացած բոլոր բուհերում: «Դուք, ինչպես 1988-ին, ինչպես բոլոր ժամանակներում եղել եք շարժիչ ուժը, տանող ուժը, կրող ուժը, այսօր ևս այդ դրական դերակատարությունն եք ստանձնում: Մեր գնահատանքը Ձեզ, որ գիտակցությունն ունեք, թե ինչ վիճակում է գտնվում այսօր մեր պետությունը, մեր հայրենիքը: Հավաքական իմաստով մենք ծնկած վիճակում ենք, որովհետև այն առաջնորդությունը, որ մեր երկիրն ունի` ծնկած է, և դա արտապատկերվել է մեր ընդհանուր կյանքի վրա»,- նշեց Սրբազանը:

Նա նշեց, որ համալսարանից շարժվելու են դեպի պոլիտեխնիկական համալսարան, ապա մյուս բուհեր:

  • Կիսվել: