ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս տարի Մոնակոյում առաջին անգամ նշվեց Հայաստանի անկախության օրը (լուսանկարներ)

Այս տարի Մոնակոյում առաջին անգամ նշվեց Հայաստանի անկախության օրը (լուսանկարներ)

Երկար ամիսների աշխատանքի շնորհիվ ինձ շնորհվեց թույլատրություն կազմակերպել ՀՀ Անկախության Օրվան նվիրված միջոցառում Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում։ Տաճարը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը , որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիյի հարսանեկան արարողությունը ,այնուհետ իշխան Ալբեր Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։

Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը գտնվում էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։ Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության , Ազգային ժողովի,քաղաքապետարանի ղեկավարությունը։ Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։

Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ, և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին, որի պատվո նախագահն է իշխան Ալբեր II-ը։ Նա էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը։ Համերգը անչափ տպավորիչ և հուզիչ էր,քանի որ այն կատարվեց Հայ մեծանուն երաժիշտների փայլուն կատարմամբ՝ ի դեմս Վիեննայից ժամանած միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Nareh Arghamanyan-ի, Լոնդոն Royal Opera House-ի , La Scala-ի և մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի սոպրանո Liana Aleksanyan-ի և աշխարհահռչակ երաժիշտ Պիտր Գաբրիելի հետ նվագակցող դուդուկահար Լևոն Մինասյանի կողմից։

Համերգի ավարտին Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվեց Gohar Galstyan-ի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ , որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները ,որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին ։ Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվեց հյուրասիրություն ,որին մասնակցեցին Մոնակոյի քաղաքական Էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։

Բոլոր հյուրերին բաժանվեցին ARARAT Brandy-ի կոնյակի նվեր-տուփեր իսկ Հայաստանի բանկային համակարգը Մոնակոյում առաջին անգամ ներկայացվեց միջոցառման աջակից Acba bank OJSC-ի կողմից ,որը շատ տպավորիչ էր հյուրերի համար ։ Այդ օրը Արքայական պալատի մոտ կախվեց նաև Հայաստանի դրոշը։

  • Կիսվել: