երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ավտովթար՝ Տավուշում․ բախվել են Վանաձոր-Իջևան երթուղու մարդատար «ԳԱԶելն» ու «Volkswagen»-ը

Ավտովթար՝ Տավուշում․ բախվել են Վանաձոր-Իջևան երթուղու մարդատար «ԳԱԶելն» ու «Volkswagen»-ը

Օգոստոսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են «Volkswagen» և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 6 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ ԳԱԶելը սպասարկում է Վանաձոր-Իջևան երթուղին։  

  • Կիսվել: