շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ-2107»-ը․ 3 վիրավորներից 1-ը՝ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը, ծայրահեղ ծանր վիճակում է

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ-2107»-ը․ 3 վիրավորներից 1-ը՝ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը, ծայրահեղ ծանր վիճակում է

Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Արտյոմ Ս․-ի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Ստեփան Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Ստեփան Բ․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Հ․ Ի․-ի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղից Արտյոմ Ս․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, հրշեջ-փրկարարներն ու բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Արտյոմ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

  • Կիսվել: