երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ավտովթար Արագածոտնի մարզում․ 21-ամյա վարորդը Mercedes C180-ով Օշականում բախվել է կայանված Mercedes C180-ին՝ մասամբ հայտնվելով մեքենայի վրա

Ավտովթար Արագածոտնի մարզում․ 21-ամյա վարորդը Mercedes C180-ով Օշականում բախվել է կայանված Mercedes C180-ին՝ մասամբ հայտնվելով մեքենայի վրա

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Գրիգոր Մովսիսյանը իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Մարտիրոս Հովհաննիսյանին պատկանող Mercedes C180 մակնիշի ավտոմեքենային՝ մասամբ հայտնվելով Mercedes-ի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են Mercedes-ները, ապա տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև Mercedes-ներից մեկի ավտոմեքենայի գազաբալոններից մեկի պարպվելը։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։

  • Կիսվել: