կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Փորձագետ Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է

Փորձագետ Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է

Փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:                                                                  

«Իգիթյանը ՌԴ քաղաքացի է, սակայն 2009 թվականից մշտական բնակություն էր հաստատել Հայաստանում: Սահմանապահները նրա մուտքն արգելելու հետ կապված որևէ հիմնավորում չեն ներկայացրել, սակայն վստահ եմ, որ դրա հիմքում քաղաքական դրդապատճառներն են` հաշվի առնելով Կարենի հրապարակային դիրքորոշումներն ու իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև այս պահն իշխանությունը նման ձևով է վարվել աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի նկատմամբ և արգելել այն մարդկանց մուտքը Հայաստան, որոնց տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումներից»,- գրել է նա:

  • Կիսվել: