հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավարտվել է «Ապագա Հայկականը» առաջին համաժողովը

Ավարտվել է «Ապագա Հայկականը» առաջին համաժողովը

Ավարտվել է «Ապագա Հայկականը»-ի առաջին համաժողովը, որը հիմնված էր «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի վրա։

Նախապես գրանցված քաղաքացիներից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրված 200 մասնակիցները՝ Հայրենիքից և Սփյուռքից  հնարավորություն ունեցան քննարկելու Հայաստանի ու հայության ապագային ուղղված և փորձագիտական գնահատում անցած ծրագրեր:

Առաջին Համաժողովը նվիրված էր«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»:

Ի թիվս իրենց կողմից առաջարկված ծրագրերի, Համաժողովի մասնակիցները ընտրել են նաև «Ապագա Հայկական»-ի Ծրագրային հանձնախմբի անդամներին: 26 առաջադրված թեկնածուներից ընտրվել են առավելագույն ձայներ հավաքած երեք մասնակից-հայրենակիցները՝ Ֆլորա Վիեջերսը (ԱՄՆ), Մարինա Պետրոսյանը (Ֆրանսիա) և Արի Կևորկ Դեմիրճօղլուն (Թուրքիա): Արդյունքների հրապարակումից հետո կայացել է փակման պաշտոնական արարողությունը, որին ելույթով հանդես են եկել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով նոր է վերադարձել Լիբանանից: Ելույթները եզրափակել է «Ապագա Հայկական»-ի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ կարևորելով յուրաքանչյուր հայրենակցի ակտիվ մասնակցությունը նախաձեռնության հետագա անելիքներում:

  • Կիսվել: