շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ

Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը:

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախարարին է ներկայացրել ոլորտում իրականացվող վերահսկողական աշխատանքների ընթացքը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, ներկայացվել է տեսչական մարմնի որակի ապահովման վարչության ընթացիկ տարվա 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունը, հաստատվել են տեսչական մարմնի առաջին կիսամյակի գործունեության կատարողականների գնահատումները:

Ամփոփելով նիստը, Անահիտ Ավանեսյանը մի շարք առաջարկներ է արել տեսչական մարմնի գործունեության բարելավման և վերահսկողական մեխանիզմների ուժեղացման ուղղությամբ:

  • Կիսվել: