շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Արթիկցի երիտասարդը հրկիզել էր Աշտարակի դատաբժշկի ավտոմեքենան. նրան բերման են ենթարկել (տեսանյութ)

Արթիկցի երիտասարդը հրկիզել էր Աշտարակի դատաբժշկի ավտոմեքենան. նրան բերման են ենթարկել (տեսանյութ)

Մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հրկիզման եղանակով դատաբժշկի ավտոմեքենան վնասել է Արթիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 12:45-ի սահմաններում ինքն է հրկիզել մեքենայի առջևի հատվածը:

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

  • Կիսվել: