շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց

Ապրիլի 30-ի, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի երեխա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա աղջնակ է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում ծնողի կողմից երեխայի առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեխան նշված հասցեում գտնվող տան խոհանոցի սեղանի վրայից վերցրել է տաք թեյով լի բաժակը և շրջել իր վրա՝ ստանալով նշված այրվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

  • Կիսվել: