շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ես ով եմ, որ նախկին նախագահներին այս փուլում հանդիպեմ, իրենք ճանապարհ անցած մարդիկ են․ Սրբազան

Ես ով եմ, որ նախկին նախագահներին այս փուլում հանդիպեմ, իրենք ճանապարհ անցած մարդիկ են․ Սրբազան

Ես ով եմ, որ նախկին նախագահներին այս փուլում հանդիպեմ, իրենք ճանապարհ անցած մարդիկ են․ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։

Միաժամանակ նա մեջբերեց աստվածաշնչյան խոսքը․ «Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում»։

Անդրադառնալով հարցին, որ քաղաքական ուժերը վարչապետի իր թեկնածությունն են մատնանշում՝ ասաց, որ դա իր պատասխանների դաշտում չէ։

«Սահմանադրագետների խումբ կա, իրենք աշխատում են, ես չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, առաջիկա օրերին երևի որոշակի մեկնաբանություն կլինի»,-ասաց նա և նշեց, որ ինչպես ուղին կգնա, այնպես էլ կլինի։

  • Կիսվել: