երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել

Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել

Բիշքեկում այս գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է 29 մարդ, հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը շտապօգնության խմբերին բուժօգնության է դիմել 29 մարդ, որից 15-ը տեղափոխվել են քաղաքի շտապօգնության և հանրապետական ​​հիվանդանոց, մնացածները տեղում բուժօգնություն են ստացել»,- փոխանցում է Ria.ru-ն։

Ավելի վաղ Բիշքեկի մի շարք թաղամասերում, որտեղ մեծ թվով օտարերկրացիներ՝ հիմնականում Ասիայից ներգաղթյալներ են ապրում, բողոքի ցույցեր էին անցկացվել, ինչից հետո Բիշքեկի հանրակացարաններից մեկում կոնֆլիկտ է տեղի ունեցել օտարերկրացիների և Ղրղզստանի քաղաքացիների միջև։

Ինչպես հայտնել են մայրաքաղաքի ներքին գործերի գլխավոր վարչությունից, ներկայումս բոլոր հանրակացարանները, որտեղ բնակվում են օտարերկրացիներ, գտնվում են ոստիկանական խիստ պաշտպանության ներքո։

  • Կիսվել: