կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն»

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն»

Հայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են։

Նրանք «Ազատության»-ը փոխանցեցին, որ այսօրվանից այստեղ են մնալու, հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնելու։ Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չեն։

Նրանք նորակառույց դպրոցի հարակից հատվածում են, որտեղով սահմանագիծն է անցնում։

Ավելի վաղ այստեղ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա էլ շրջանցիկ ճանապարհի մասին էր խոսում։

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

Ըստ էության, ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց այս նույն դպրոցին հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։

  • Կիսվել: