շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել

Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել

Առավոտը մարզպետը, սահմանապահ զորքերի հետ եկել է, որ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անեն, բայց գյուղացիները չեն թողել, բավական բուռն քննարկում ա եղել․ Sputnik Արմենիային պատմել է Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը, որի «կադաստրով» անշարժ գույքի կեսը անցնում է Ադրբեջանին։

Խանում Թամրազյանը հայտնել է, որ թե՛ ինքը, թե՛ մյուսները հրաժարվել են լքել իրենց տները։ Այս պահին Կիրանցի բնակիչները հավաքված են դպրոցի դիմացի հատվածում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը գյուղացիների հետ հանդիպելու էր գնացել գյուղ, հեռացել է։

  • Կիսվել: