կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Արամ Ա-ն՝ որպես պատուոյ հյուր, մասնակցել է Միջին Արևելքի Եկեղեցիներու Խորհրդի համաժողովին

Արամ Ա-ն՝ որպես պատուոյ հյուր, մասնակցել է Միջին Արևելքի Եկեղեցիներու Խորհրդի համաժողովին

Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 16 Մայիս 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մեկնեցաւ Գահիրէ (Եգիպտոս), ընդառաջելով ղպտի եկեղեցւոյ հոգեւոր պետ Թաուատրոս Պատրիարքին եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի (Մ.Ա.Ե.Խ.) ընդհանուր քարտուղարի հրաւէրին, իբրեւ պատուոյ հիւր մասնակցելու եւ իր խօսքը ուղղելու Խորհուրդի համաժողովին։

Չորս տարին անգամ մը գումարուող Մ.Ա.Ե.Խ.ի ներկայ համաժողովին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կը մասնակցի հինգ անձերէ բաղկացած պատուիրակութեամբ.-

- Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան (Թեհրանի հայոց թեմի առաջնորդ)

- Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան (Լիբանանի հայոց թեմի առաջնորդ)

- Գերշ. Տ. Մասիս Եպս. Զօպույեան (Բերիոյ հայոց թեմի առաջնորդ)

- Հոգշ. Տ. Սարգիս Աբղ. Աբրահամեան (գաւազանակիր)

- Դոկտ. Ժան Սալմանեան (Սէն Ժոզէֆ համալսարանի դասախօս)

Համաժողովին պիտի մասնակցին Միջին Արեւելքի բոլոր եկեղեցիները՝ իրենց պատուիրակութիւններով։ Վեհափառ Հայրապետը, իր պատուիրակութեամբ, Մայրավանքի պիտի վերադառնայ Ուրբաթ, 20 Մայիսին։

  • Կիսվել: