Արագածոտնում կինը խոհանոցային դանակով դանակահարել է ամուսնուն․ Հարուցվել է քրեական գործ
Արագածոտնի մարզում ամուսինների միջև վիճաբանությունն ավարտվել է ամուսնու կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքով։
Քրեական գործի տվյալներով՝ ամուսինների միջեւ վիճաբանություն է առաջացել առավոտյան, որի ժամանակ կինը խոհանոցային դանակը ծակող-կտրող մասով դրել է ամուսնու կրծքավանդակի ձախ շրջանին և սեղմել, ինչի հետևանքով ամուսինը ստացել է կյանքի համար վտանգավոր վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր՝ կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելու հատկանիշներով։ Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան։