ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արաբկիրի քրեական հետախույզները մեթամֆետամին են հայտնաբերել

Արաբկիրի քրեական հետախույզները մեթամֆետամին են հայտնաբերել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Իսակովի պողոտայի 27-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում, օգտագործում և իրացնում:

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի լույս 31-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Արաբկիրի քրեական հետախույզները Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում էին։ Այստեղ հայտնաբերեցին կասկածվողին, ձերբակալեցին ու տարան բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց տասը փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: