երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
30-ամյա երիտասարդը 39 փաթեթ մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգված էր գնել Տելեգրամից և բռնվել

30-ամյա երիտասարդը 39 փաթեթ մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգված էր գնել Տելեգրամից և բռնվել

Փետրվարի 15-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Երևանյան խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, և 39 փաթեթ՝ մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքով:

Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

  • Կիսվել: