շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արաբկիրի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի գողությունը

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի գողությունը

Փետրվարի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայից գողացել են հաշվառման համարանիշերը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունն արել է 27-ամյա տղամարդը, որը փետրվարի 23-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: