երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պատրաստվում ենք սպասել մինչև մեզ ընդունեն․ Անհետ կորած զինծառայողների հարազատների նստացույցը շարունակվում է

Պատրաստվում ենք սպասել մինչև մեզ ընդունեն․ Անհետ կորած զինծառայողների հարազատների նստացույցը շարունակվում է

Մենք ուզում ենք, որ հայ ազգը տեսնի անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների վիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասացին գերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

«Այժմ մենք սպասում ենք, որ մեզ պատասխան տան, մենք հանդիպեցինք վարչապետի օգնականի հետ, բայց կոնկրետ չասաց՝ մեզ կընդունեն, թե չէ: Մենք այստեղ պատրաստվում ենք սպասել մինչև մեզ ընդունեն»,- նշեց Եղիշե Զաքունցը:

Ակցիա իրականացնող ծնողներից մեկն ընդգծեց, որ նրանց հետագա գործողությունները կախված են վարչապետի հետ հանդիպումից:

  • Կիսվել: