երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին

Անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը և սկսենք այն բանից, պարո՛ն [Արծվիկ] Մինասյան, որ երբ դուք Կառավարությունում աշխատում էիք նախարար, Հայաստանում ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, և այդ խորհուրդը գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը, որից այսօր ապօրինի գույքի բռնագանձման օրենքով միլիարդներ են պահանջվում: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով խորհրդարանական ընդդիմությանը:

«Ոնց որ գառներին պահ տան գայլին, ասեն՝ տե՛ս, որ որևէ մեկը բան չանի: Սա է ձեր հակակոռուպցիոն քաղաքականությունը»,- ասաց նա:

Հայկ Կոնջորյանը նաև հայտարարեց, թե ընդդիմությունը ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ է տալիս, «խաչակրաց արշավանք է անում», ցանկացած դրական օրակարգից «այսահարվում է»:

«Ցանկացած իրադարձություն Հայաստանում, որը պետք է առաջացնի դրական էմոցիաներ, ատելության մարտագլխիկները հարձակվում են այդ դրական օրակարգերի դեմ և փորձում են միայն ատելություն, դժբախտություն, անհուսություն և ապատիա գեներացնել, որովհետև դուք այդտեղ եք միայն ծաղկում, դա ձեր բնական միջավայրն է, ձեր քաղաքակրթական կոդը փթթում է այդ միջավայրում»,- ասաց նա:

  • Կիսվել: