երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, թե իրենք չեն գնացել վենդետաների ու ունեցվածք խլելու ճանապարհով

Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, թե իրենք չեն գնացել վենդետաների ու ունեցվածք խլելու ճանապարհով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, թե իրենք չեն գնացել վենդետաների ու ունեցվածք խլելու ճանապարհով։

«Մենք ստեղծել ենք մեխանիզմ, որը չի ճանաչում անուն-ազգանուններ, տարեթվեր, պաշտոններ ու ծանոթներ»,- ԱԺ-ում հայտարարեց նա՝ խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին։

ՔՊ-ականը նշեց, թե իրենք երկիրը չեն տանելու կործանման, որովհետև դա, ըստ նրա, կլինի ինքնաոչնչացման ամենաուղիղ ու ամենակարճ ճանապարհը։

«Մենք չենք դառնալու Ռոբերտ Քոչարյան կամ՝ Սերժ Սարգսյան»,- ասաց նա։

Հովհաննիսյանն ընդդիմությանը կոչ արեց գալ ու վերաբերմունք արտահայտել Ռոբերտ Քոչարյանի ասածների մասին, թե «հայերն են սկսել պատերազմը Ադրբեջանի հետ»։

«Մի հատ եկեք հասկանանք, տեսնենք, թե դուք ով եք»,- հավելեց ՔՊ-ականը։

  • Կիսվել: