Կամչատկայի ափերի մոտ 1 օրում 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի՝ մայիսի 12-ին, Կամչատկայի արևելյան ափերի մոտ 3,8 և 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքը։
Առաջին սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 13:00-ին (Երևանի ժամանակով մոտ 5:00-ին) Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 177 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է ծովի հատակից 42 կմ խորության վրա, գրում է kommersant.ru-ն:
Երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 14:10-ին Կրոնոցկի ծոցում՝ Միլկովո գյուղից 191 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության տվյալներով՝ Կամչատկայի երկրամասի բնակեցված վայրերում երկրաշարժերը չեն զգացվել։