երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ի՞նչ է իրականում փորձել թաքցնել Մակրոնը Մերցի հետ հանդիպման ժամանակ

Ի՞նչ է իրականում փորձել թաքցնել Մակրոնը Մերցի հետ հանդիպման ժամանակ

Կիև կատարած այցի ժամանակ լրագրողները միանգամից մտել են Մակրոնի և Մերցի սենյակ, որից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսախցիկների առաջ անհարմար ժպտացել է, ապա արագ ինչ-որ բան վերցրել գրասեղանից և դրել գրպանը: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Kyiv Post թերթը։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նստած են սեղանի շուրջ։ Ֆրանսիացի առաջնորդը արագ վերցնում է սեղանին ընկած թղթի կամ անձեռոցիկի կտոր հիշեցնող առարկան և թաքցնում այն նախ ձեռքում, ապա՝ գրպանում։

Համացանցում լայն քննարկում է ծավալվել. օգտատերերը հետաքրքրվում են, թե ինչ էր Մակրոնը փորձում թաքցնել մամուլից։ Ամենատարածված տարբերակը արգելված նյութերի մասին է. որոշ հրապարակումներում նշվել է, թե վերջինս կոկաին է թաքցրել: 

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է խոսակցությունները՝ այն անվանելով «թշնամիների մանիպուլյացիա» և հայտնելով, որ Մակրոնը սեղանից վերցրել է ընդամենը թաշկինակ:

  • Կիսվել: