երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Քաղաքացիները պահանջում են, որ երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննության ենթարկեն. Արծվիկ Մինասյան

Քաղաքացիները պահանջում են, որ երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննության ենթարկեն. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանից քաղաքացիները պահանջում են, թե ինչու օրենսդրական փոփոխություն չեն առաջարկում, որ բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննության ենթարկեն ու պարբերաբար նման պահանջով առաջնորդվեն։

«Բերեք գնահատենք՝ ո՞րն է ավելի արդար պահանջ՝ օրենսդրական նախաձեռնություն անելը՞, թե՞ արդարադատության ֆունկցիան վերցնելը, ինձ թվում է՝ օրենսդրական նախաձեռնություն անելը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Մինասյանի խոսքով՝ կոռուպցիան, որը իշխանության բնական ու տրամաբանական ծնունդն է, չի կարող կպնել ընդդիմությանը։

«Ընդդիմության ու կոռուպցիայի միջև կապն ուղղակի աբսուրդ է»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։

  • Կիսվել: