երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Անբնակ տան ճակատագիր. Տավուշի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին բնակարանային գողությունը (տեսանյութ)

Անբնակ տան ճակատագիր. Տավուշի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին բնակարանային գողությունը (տեսանյութ)

Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր` Բերդ քաղաքի Շիրազի փողոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ 63-ամյա տանտերը իրավապահներին հայտնել էր, որ առանձնատանը չեն բնակվում, սակայն երկու օր առաջ եղել էր տանը, և ամեն ինչ տեղում էր:

Ոստիկանները զննել էին դեպքի վայրը և ամփոփել ունեցած տեղեկությունները. վերջին երկու օրվա ընթացքում կոտրել էին պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Բերդ քաղաքի Քարաշենի փողոցի բնակիչ, 16-ը չբոլորած մի պատանի:

Նա հրավիրվել է Բերդի քննչական բաժին և խոստովանել արարքը: Պատանուն մեղադրանք է առաջադրվել։

 

  • Կիսվել: